211652_close_icon
views-count5178 դիտում article-date 22:18 28-07-2020

Իտալիայի վարչապետն առաջարկել է մինչև հոկտեմբեր երկարաձգել արտակարգ իրավիճակի ռեժիմը

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն խորհրդարանին առաջարկել է մինչև հոկտեմբեր երկարաձգել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ իրավիճակի ռեժիմը: Այս մասին Կոնտեն հայտարարել է հուլիսի 28-ին Սենատում ունեցած իր ելույթում, հայտնում է ria.ru-ն: «Այսօր առավոտյան նախարարական խորհրդի նիստում մենք որոշում կայացրեցինք երկարաձգել արտակարգ իրավիճակի ռեժիմը մինչև հոկտեմբեր»,- ասել է Կոնտեն: Վարչապետը նշել է, որ կորոնավիրուսը դեռ շարունակում է շրջել Իտալիայում, անհանգստանցնող է նաև համաշխարհային և հարևան երկրներում տիրող իրավիճակը:

Նմանատիպ նյութեր