211652_close_icon
views-count2730 դիտում article-date 22:05 28-07-2020

2020-ի վերջին կորոնավիրուսի բուժման թերապևտիկ դեղամիջոցները կարող են նվազեցնել մահացությունների թիվը․ Բիլ Գեյթս

Ամերիկացի միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը [url=https://www.cnbc.com/2020/07/28/bill-gates-says-there-could-be-a-substantial-reduction-in-coronavirus-death-rate-by-end-of-2020.html?fbclid=IwAR3_6-y4hSa97gxRaOoqtWdAw_hVwT6Q36pP0ndrT4OmJk8uBBvGatLfLtY]CNBC[/url]-ի հետ զրույցում հայտարարել է, որ 2020 թվականի վերջին կորոնավիրուսի բուժման թերապևտիկ դեղամիջոցները կարող են զգալիորեն նվազեցնել մահացությունների թիվը, սակայն մեր նախկին կյանքին վերադառնալու համար կարևոր է պատվաստանյութերի ստեղծումը։ «Կարծում եմ, որ թերապևտիկ դեղամիջոցների միջոցով մինչև տարեվերջ մենք կհասնենք մահացության էական նվազման»,- հարցազրույցի ընթացքում ասել է Գեյթսը։ Բիլ և Մելինդա Գեյթսի հիմնադրամի համանախագահն ասել է, որ «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը թերապևտիկ դեղամիջոցների շարքում առաջատարն է, որը 62% -ով նվազեցնում է կորոնավիրուսով ծանր հիվանդների մահացության հավանականությունը։ Չնայած այն հանգամանքին, որ այս նոր բուժման մեթոդները զգալիորեն կօգնեն կորոնավիրուսով վարակվածներին, Գեյթսի խոսքով՝ «դրանք մեզ չի վերադարձնի մեր լիարժեք կյանքին»։ «Անհանգստությունը կլինի նույնիսկ կորոնավիրուսի մի վարակակրի դեպքում»,- ասել է նա՝ ընդգծելով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման կարևորությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեմդեսիվիր»-ն արդյունավետություն է ցույց տվել կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացքում: Նման եզրակացության են եկել ԱՄՆ ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականները: Մասնագետները գիտափորձ են կատարել կորոնավիրուսով վարակված ավելի քան 1000 մարդու շրջանում: Կամավորների խմբերից մեկին պլացեբո են տվել, մյուսին 10 օրվա ընթացքում ներարկել են «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը: Առաջին դեպքում մահվան ելքով դեպքերը կազմել են 12, մինչդեռ երկրորդի պարագայում՝ 7 տոկոս: «Ռեմդեսիվիրը» նաև կրճատել է հիվանդների ապաքինման ժամանակահատվածը՝ այն միջինը հասցնելով 4 օրվա:

Նմանատիպ նյութեր