211652_close_icon
views-count4904 դիտում article-date 19:24 28-07-2020

Թուրքիան կդադարեցնի Արևելյան Միջերկրականի վիճելի ջրերում նավթի և գազի հետախուզման հետազոտությունները

Թուրքիան կդադարեցնի Արևելյան Միջերկրականի վիճելի ջրերում նավթի և գազի հետախուզման հետազոտությունները, որոնք կտրուկ մեծացրել են լարվածությունը հարևան Հունաստանի հետ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր օգնականներին հրամայել է «կառուցողական լինել և հետազոտությունները որոշ ժամանակով դադարեցնել», CNN Turk-ի եթերում հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Իբրահին Քալընը: Թուրքիան անցած շաբաթ հայտարարել էր Oruc Reis հետազոտական նավը և երկու օժանդակ նավեր ուղարկելու մասին հունական Հռոդոս, Կարպատոս և Կաստելորիզո կղզիներից հարավ գործողությունների անցկացման համար: Սա զայրացրել էր Հունաստանին և հարուցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու եվրոպական մյուս երկրների քննադատությունը: «Յուրաքանչյուրը պետք է շարունակի աշխատել իր մայրցամաքային շելֆերում և վիճելի շրջաններում համատեղ աշխատանք կատարի»,- ասել է Քալընը: Նա նշել է նաև, որ Հունաստանի հետ երկկողմ հարցերը պետք է լուծվեն երկխոսության, այլ ոչ թե Թուրքիայի նկատմամբ սպառնալիքների ճանապարհով, որը հավակնում է Եվրամիության անդամակցությանը: Աթենքում Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը ողջունել է Թուրքիային որոշումը: Նա վերջին հետազոտական առաքելությունը բնորոշել է «անօրինական», նշել է, թե հույս ունի, որն 2 երկրները կկարողանան անցկացնել առարկայական բանակցություններ, փոխանցում է AP-ն: «Սա դրական իրադարձություն է,- ասել է Պետսասը: - Մենք ցանկանում ենք Թուրքիայի հետ ունենալ կապի բաց խողովակներ և խնդրի՝ ծովային գոտիների սահմանազատման քննարկում, որը 2 կողմին հետապնդում է երկար տասնամյակներ շարունակ»:

Նմանատիպ նյութեր