211652_close_icon
views-count1855 դիտում article-date 18:25 28-07-2020

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Հուլիսի 28-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից արձանագրված լարվածության աճին և սահմանագոտում ներկայիս իրավիճակին։ Կողմերը քննարկել են նաև համագործակցության հետագա ծրագրերն ու նախանշել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր