211652_close_icon
views-count31681 դիտում article-date 17:07 28-07-2020

Ռուսաստանում քիքբոքսինգի աշխարհի կրկնակի չեմպիոնի մասնակցությամբ ծեծկռտուքն ավարտվել է մահվան ելքով. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ռուսաստանի Բարնաուլ քաղաքում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, որի արդյունքում ստացված վնասվածքներից մահացել է Պավել Ռոխլովը: Կասկածյալին արդեն ձերբակալել են: Պարզվել է, որ նա 37-ամյա բռնցքամարտիկ Միխայիլ Ստարցևն է: Նրա հետ միասին ծեծկռտուքին մասնակցել է նաև քիքբոքսինգի աշխարհի կրկնակի չեմպիոն Լիլիա Վորոգուշինան: Զոհվածի կնոջ խոսքերով, սրճարաններից մեկի մոտ իրենք նկատել են, որ մի խումբ հարբած անձինք ծեծում են մի տղամարդու: Պավելը շտապել է պաշտպանելու, սակայն զրկվել է կյանքից: Աշխարհի կրկնակի չեմպիոնուհին, որը ծեծողների խմբից է եղել, պատմել է, որ զոհվածի կինը հարբած վիճակում նստել է մեքենայի ղեկին և սպառնացել բոլորին վրաերթի ենթարկել: Ծեծկռտուքի բոլոր մասնակիցները հասցրել են տարբեր ուղղություններով փախչել, մինչև կինը մեքենան տեղից պոկվել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր