211652_close_icon
views-count7125 դիտում article-date 23:26 27-07-2020

Պուտինը և Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը, [url=http://kremlin.ru/events/president/news/63758]հաղորդում է[/url] Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ երկու երկրների նախագահների զրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։ «Կարծիքներ են փոխանակվել Անդրկովկասում իրավիճակի վերաբերյալ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին իրավիճակի սրման համատեքստում։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է լարվածության սրմանը նպաստող ցանկացած գործողությունների բացառման կարևորությունը: Երկու կողմերը հայտնել են հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով լուծելու շահագրգռվածությունը՝ պատրաստակամություն հայտնելով համակարգել ջանքերը՝ տարածաշրջանում կայունացման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: «Նախագահներն ընդգծել են նաև միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման այլընտրանքի բացակայությունը՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր