211652_close_icon
views-count2066 դիտում article-date 17:07 27-07-2020

Պիեր դը Կուբերտենի ստեղծած օլիմպիական օղակների բնօրինակը աճուրդում վաճառվել է 185,000 եվրոյով

Ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր, բարոն Պիեր դը Կուբերտենի ստեղծած օլիմպիական օղակների բնօրինակը Ֆրանսիայի Կանն քաղաքում կայացած աճուրդում վաճառվել է 185,000 եվրոյով: Նկարի նախնական արժեքը գնահատվել էր 100 հազար եվրո: Պատկերն արված է 21 × 27,5 սմ չափի սպիտակ կտավի վրա, որտեղ հինգ օղակներն են ՝ կապույտ, դեղին, սև, կանաչ և կարմիր գույներով։ Դրանք ներկայացնում են Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ավստրալիա և Ամերիկա աշխարհամասերը: Նույն աճուրդում 2,500 եվրոյով վաճառվել է նաև 1980թ․ Մոսկվայի օլիմպիական խաղերի ջահը, որի հեղինակներն են Վալենտին Լյուբմանը և Բորիս Տուչինը։ Այն պատրաստված է ալյումինից , որի կենտրոնում դաջված են խաղերի պատկերանշանը և օլիմպիական օղակները։ Օլիմպիական ջահի փոխանցավազքը Ռուսաստանի տարածքով անցել է 1980 թ. հունիսի 19-ից հուլիսի 19-ը, իսկ << Լուժնիկիի >> ստադիոնում կրակը վառելու պատիվը տրվել է բասկետբոլիստ Սերգեյ Բելովին։ 2020 թ․ բոլորեց մոսկովյան խաղերի 40-ամյակը:

Նմանատիպ նյութեր