211652_close_icon
views-count4853 դիտում article-date 15:11 27-07-2020

Թուրքիան չի միանա Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի սանձազերծման հարցում. Մակունց

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կարծիքով՝ Թուրքիան չի միանա Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ լայնածավալ ագրեսիայի սանձազերծման հարցում: «[url=https://armenpress.am/arm/news/1023126.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մակունցն ասաց հուլիսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Սեփական Զինված ուժերի անզորությունը հստակ գնահատելով, Ադրբեջանի իշխանություններն անում են առավելագույնը, որպեսզի Թուրքիան ներգրավվի այս կոնֆլիկտում: Կարծում եմ, որ Թուրքիան չի գնա նման քայլի և որևէ կերպ կողմ չի հանդիսանա: Երբ խոսքը Ադրբեջանի ագրեսիայի մասին է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Թուրքիայի՝ կողմ դառնալու պարագայում, դա աշխարհում ընկալվելու է Ցեղասպանության համատեքստում: Այն պարագայում, երբ աշխարհի շատ պետություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ Թուրքիան տարբեր տարածաշրջաններում ներգրավված է տարբեր կոնֆլիկտներում, Թուրքիայի գործողությունները չեն ընկալվելու շատ պետությունների կողմից»,- ասաց Մակունցը: Հուլիսի 12-20-ն Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանին Տավուշի ուղղությամբ սանձազերծված գործողությունների ընթացքում Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որով իր աջակցությունն էր հայտնում Ադրբեջանին: Ադրբեջանի ռազմական ղեկավարությունն այդ օրերին Թուրքիայում հանդիպումներ էր ունենում Թուրքիայի բանակի հրամանատարության հետ:

Նմանատիպ նյութեր