հիմնական կայք
Լրահոս

Աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 16 միլիոնը, մահացել է մոտ 645 հազար մարդ

Աշխարհում Covid-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 16 միլիոնը, մահացել է մոտ 645 հազար մարդ Աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 16 միլիոնը, համաճարակի բռնկումից հետո` մինչ օրս մահացել է մոտ 645 հազար մարդ: Հայտնում է worldometers.info կայքը։


Վարակակիրների ու մահացածների թվով առաջատար եռյակն անփոփոխ է արդեն մի քանի շաբաթ` Միացյալ Նահանգներ, Բրազիլիա, Հնդկաստան: Վերջին օրերին, սակայն, դեպքերի աճ է նկատվում նաև Եվրոպայում, ուր ամիսներ առաջ վերացրել էին կարանտինն ու անցել տնտեսության աստիճանական վերականգման:


Իսպանիայում անցած ամիս օրական վարակի 250 դեպք էր գրանցվում, մինչդեռ այս շաբաթ այդ ցուցանիշը հասել է 1500-ի: Կատալոնիայում իշխանությունները կրկին հորդորել են բնակիչներին տանը մնալ, այսօրվանից երկրամասում փակ են գիշերային ակումբներն ու կինոթատրոնները:

Դեպքերի աճ է գրանցվում նաև Գերմանիայում և Ֆրանսիայում, իշխանությունները քննարկում են նոր սահմանափակումների հնարավորությունը:

Ավստրիայում երեկվանից կրկին պարտադրվում է դիմակ կրել հանրային փակ տարածքներում, այդ թվում` խանութներում ու գրասենյակներում:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք