211652_close_icon
views-count11577 դիտում article-date 14:29 26-07-2020

Ճապոնացիները ստեղծել են ծովի ջրում քայքայվող պոլիէթիլենային տոպրակներ

Ճապոնական Mitsubishi Chemical ընկերությունը ստեղծել է այնպիսի պոլիէթիլենային տոպրակներ, որոնք ամբողջովին տարրալուծվում են ծովի ջրում: Ինչպես նշում է [url=https://nauka.tass.ru/nauka/9054501?fbclid=IwAR0bY1n0EJBaaBhy3fUqBdkS1IHu_AuvGrh0CQg9zMnEEi5RqYMOabsqd9U]tass.ru[/url]-ն, փաթեթները ստեղծվել են հատուկ նյութից, որն արտաքուստ որևէ բանով չի տարբերում սովորական պոլիէթիլենային տոպրակից: Ընկերության պնդմամբ՝ այս տոպրակները, որոնք բաղկացած են շաքարեղեգից, ամբողջովին կարող են տարրալուծվել մեկ տարվա ընթացքում: Mitsubishi Chemical-ում վստահ են, որ նորույթը կնպաստի ծովերում և օվկիանոսներում պլաստիկ աղբի ծավալի նվազեցմանը: Ընկերությունը պատրաստվում է այս տոպրակների զանգվածային արտադրություն սկսել: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ ամեն տարի աշխարհում արտադրվում է մոտ 300 մլն տոննա պլաստիկ աղբ, որից 8 մլն-ը հայտնվում է համաշխարհային օվկիանոսում: Այնտեղ աղբը մանրանում է ու վերածվում միկրոպլաստիկի՝ հայտնվելով ծովային կենդանիների օգանիզմում:

Նմանատիպ նյութեր