211652_close_icon
views-count3616 դիտում article-date 23:21 25-07-2020

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց արագ շախմատի Գրան Պրիի 8-րդ փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է արագ շախմատի Գրան Պրիի 8-րդ փուլը: Հայաստանցի 20-ամյա գրոսմայստերը մրցաշարի եզրափակչում 2-0 հաշվով հաղթեց ռուս գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևին: Եզրափակչի երկու մասնակիցներն էլ հաջող ելույթներից հետո ընդգրկվել են Գրան Պրի մրցաշարի ընդհանուր հաշվարկով լավագույն քառյակում: Գրան Պրիի 8-րդ փուլը մեկնարկել էր հուլիսի 21-ին․ մրցաշարին մասնակցել է 745 շախմատիստ։ Գրան Պրիի հաջորդ փուլը կմեկնարկի հուլիսի 28-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր