211652_close_icon
views-count50078 դիտում article-date 11:23 25-07-2020

Վայոց Ձորի մարզում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 9 հոգի տեղափոխվել էին հիվանդանոցներ, հարուցվել է քրեական գործ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանի որոշմամբ ՀՀ քր. օրի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հուլիսի 1-ին Վաոց Ձորի մարզում Կապանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենայի և Toyota Camry ավտոմեքենայի մասնակությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։ Ինչպես դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/01/1158702/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հուլիսի 1-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 133.5-րդ կմ հատվածում բախվել էին շտապօգնության հաշվեկշռում գրանցված Ford Transit և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Ի Վթարի հետևանքով 8 վիրավորներից 3- ը տեղափոխվել էին Եղեգնաձորի բժշկական կենտրոն, 6-ը՝ Վայքի: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր