211652_close_icon
views-count12615 դիտում article-date 22:14 23-07-2020

«Չենք ընդունում սպառնալիքների լեզուն»․ Թուրքիան պատասխանել է Ֆրանսիային

Թուրքիան հանդես է գալիս Արևելյան Միջերկրածովյան բնական ռեսուրսների արդարացի բաշխման օգտին և մենք պահանջում ենք միայն այն, ինչ իրավամբ մեզ է պատկանում, այսօր «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը անորոշության շրջանում» թեմայով համաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեկնաբանություններին ի պատասխան հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը, գրում է [url=https://eadaily.com/ru/news/2020/07/23/liviyskiy-razlom-na-yuzhnom-flange-nato-turciya-otbivaetsya-ot-francii]eadaily.com[/url]-ը։ Նրա խոսքով՝ եթե «Հունաստանն ու Կիպրոսը փորձում են օգտագործել ԵՄ-ին անդամակցության քարտը Անկարայի վրա ճնշում գործադրելու նպատակով, ապա դա ոչ մի արդյունք չի տա»։ Ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները խախտելու համար Թուրքիայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հայտարարությանը, նա ասել է, որ Թուրքիան հանդես է գալիս Արևելյան Միջերկրածովյան բնական ռեսուրսների արդարացի բաշխման օգտին։ «Մենք պահանջում ենք միայն այն, ինչ իրավամբ մեզ է պատկանում, և չենք ընդունում պատժամիջոցների և սպառնալիքների լեզուն»,- հայտարարել է նա։ Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/23/1160575/]հայտարարել էր[/url], որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում սադրանքներին չարձագանքելը Եվրամիության կողմից լուրջ սխալ կլինի: Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ ձգտելու է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր «խախտել են Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանները»։

Նմանատիպ նյութեր