211652_close_icon
views-count11336 դիտում article-date 22:01 23-07-2020

ԱՀԿ-ի կարծիքով COVID-ի դեմ պայքարում ուլտրամանուշակագույն ախտահանիչ լամպեր չպետք է օգտագործվեն

Ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է մաշկի գրգռում առաջացնել, ուստի վիրուսը ոչնչացնելու համար նախընտրելի է ձեռքերն օճառով լվանալ, [url=https://ria.ru/20200723/1574808044.html?fbclid=IwAR1mCEoKoTHzpQa9uyGXoQBlk_o0ln6egGPyMJrwUUly4qDGnN-vvF1_YQs]ria.ru[/url]-ին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Յազարևիչը: «Ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է առաջացնել մաշկի գրգռում և վնասել աչքերը։ Սպիրտային լուծույթով կամ օճառով ձեռքերը լվանալը վիրուսի ոչնչացման առավել արդյունավետ միջոցներն են»,- ընդգծել է նա։ ԱՀԿ-ի կարծիքով՝ ուլտրամանուշակագույն ախտահանիչ լամպերը չպետք է օգտագործվեն ձեռքերի կամ մարմնի այլ մասերի ախտահանման համար։

Նմանատիպ նյութեր