1527 դիտում
13:44 23-07-2020
ՀՀ նախագահը Հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին` ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ։
Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ պատմամշակութային սերտ շփումների և համագործակցության արդյունքում ձևավորված հայ և եգիպտացի ժողովուրդների ամուր բարեկամությունը սկիզբ է առել վաղ անցյալից և մշտապես աչքի ընկել կենսունակությամբ: «Գոհունակությամբ եմ նշում, որ այսօր ձևավորված միջպետական հարաբերություններն այդ ամենի ուղղակի արտացոլումն են: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի արձանագրել նորանոր ձեռքբերումներ բոլոր ուղղություններով և համակողմանիորեն օգտագործել ողջ ներուժը»,- ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:
Նախագահ Արմեն Սարգսյանը Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
781 դիտում
09:38 25-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 9 մարզերում
775 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
559 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան