6038 դիտում
22:09 22-07-2020
Ռինգ վերադառնալու մտադրություն ունեցող Մայք Թայսոնի մարզումները միլիոնավոր դիտումներ ունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բռնցքամարտի ծանրքաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը հերթական տեսանյութն է հրապարակել իր մարզումներից, որտեղ նա ցուցադրում է տպավորիչ արագություն և ռեակցիա: Ընդամենը մեկ օրվա ընթացքում տեսահոլովակը դիտել է ավելի քան մեկ միլիոն մարդ:
54-ամյա Թայսոնը հայտարարել էր, որ պատրաստվում է վերադառնալ ռինգ՝ մի քանի բարեգործական գոտեմարտի համար, որոնց շնորհիվ գումար կհանգանակվի բարեգործական նպատակների համար:
Կարիերան վերսկսելուց հետո դեռ պարզ չէ, թե ով է լինելու Թայսոնի մրցակիցը: Ինքը՝ Թայսոնը, որը ռինգ դուրս չի եկել 2005 թվականից ի վեր, հայտարարել է, որ կցանկանար ուժերը չափել Ջոն Ջոնսի հետ, որրը MMA-ի լավագույն մարզիկների մեկն է:
Իր մարզական կարիերայում Թայսոնը 58 գոտեմարտ է անցկացրել, որոնցից 50-ում հաղթանակ է տարել (44-ը՝ նոկաուտով) և կրել 6 պարտություն, ևս երկու մարտ ճանաչվել են չկայացած:
2013 թվականին Թայսոնը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենաարագ նոկաուտների առավել մեծ քանակ ունեցող բռնցքամարտիկ. 9 նոկաուտ մեկ րոպեից էլ պակաս ժամանակում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2434 դիտում
19:04 20-11-2014
Ամենաշատ դիտումներ բերող նյութերի տարօրինակ և անհեթեթ վերնագրերը. զվարճալի հավաքածու
3228 դիտում
19:20 12-12-2014
Տարվա լավագույն տեսահոլովակները, որոնք մեծ թվով դիտումներ են արձանագրել. տեսանյութեր
Այս բաժնից
709 դիտում
21:25 25-04-2024
Բարեղամ Հարությունյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
949 դիտում
20:59 25-04-2024
Ալագյազ համայնքում կկառուցվի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոց
553 դիտում
19:56 25-04-2024
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր