1859 դիտում
19:42 22-07-2020
ԱՄՆ-ը պահանջում է փակել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսարանը
Միացյալ Նահանգները Պեկինից պահանջում է փակել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսարանը: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը:
«Ամերիկյան մտավոր սեփականության և ամերիկացիների անձնական տվյալների պաշտպանության նպատակով մենք կարգադրել ենք փակել Հյուսթոնում Չինաստանի գլխավոր հյուպատոսարանը»,- Օրթագուսի խոսքերն է մեջբերում Reuters գործակալությունը:
Պաշտոնական Պեկինը Վաշինգտոնին մեղադրել է իրավիճակը «աննախադեպ սրելու» մեջ և սպառնացել պատասխան քայլերով, եթե Միացյալ Նահանգները չհրաժարվի տվյալ որոշումից: Չինաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի միակողմանի քաղաքական սադրանքը լրջորեն խախտում է միջազգային իրավունքներն ու միջազգային հարաբերությունների առանցքային սկզբունքները»։
Նմանատիպ նյութեր
1357 դիտում
10:05 05-09-2015
Հյուսթոնում իրենց գործընկերոջը վերջին հրաժեշտն է տվել 10 հազարից ավելի ոստիկան
3185 դիտում
18:24 03-09-2017
Հյուսթոնում «Հարվի» փոթորկի հետևանքով ավերվել է 22 դպրոց
Այս բաժնից
538 դիտում
16:14 21-04-2024
Իրանի բանակը հարավարևելյան սահմանային շրջաններում մոտ 50 հազ․ անօրինական ներգաղթյալների է ձերբակալել
445 դիտում
15:49 21-04-2024
Պակիստանում վերջին մի քանի օրվա ընթացքում 7 մաքսավոր է սպանվել
406 դիտում
15:23 21-04-2024
Պակիստանում զինված հարձակման հետևանքով մաքսային ծառայության 3 պաշտոնյա է զոհվել