211652_close_icon
views-count9841 դիտում article-date 18:11 22-07-2020

Ընդունվում են տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների մասնակցության դիմումները․ ԲՏԱ

Մեկնարկել է «Node.JS», «Android» և «Java/Spring fr.» տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցության դիմումների ընդունումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԲՏԱ նախարարությունը։ «Դասընթացներն անց են կացվում պետության կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում: Դասընթացին մասնակցելու համար դիմորդը պետք է ունենա անհրաժեշտ նվազագույն գիտելիքներ և հմտություններ, հանձնի քննություն, ինչի արդյունքում կորոշվի մասնակցի ուսման վարձի համաֆինանսավորման չափը, որը կախված քննությունների արդյունքում հավաքած միավորների քանակից՝ կկազմի Երևանում 10-80%, մարզերում՝ 30-90%»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր