211652_close_icon
views-count2909 դիտում article-date 19:11 21-07-2020

Երեք հայ գործիչներ ընտրվել են Սիրիայի խորհրդարանի պատգամավոր

Սիրիայում բնակվող երեք հայ գործիչներ ընտրվել են խորհրդարանի պատգամավոր: Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը: Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ են ընտրվել Դամասկոսից դոկտոր Նորա Արիսյանը, Հալեպից՝ իրավաբան Լյուսի Իսկենյանը և Ժիրայր Ռեիսյանը: Նորա Արիսյանը և Ժիրայր Ռեիսյանը նախորդ ընտրություններին ևս ընտրվել էին Սիրիայի խորհրդարանի պատգամավոր։ Սիրիայի խորհրդարանական ընտրություններն անցկացվել են 2020թ. հուլիսի 19-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր