211652_close_icon
views-count1991 դիտում article-date 16:58 21-07-2020

ՄՕԿ-ի նախագահը հանդիպել է ԵՕԿ-ի նախագահի հետ

Եվրոպական երկրների օլիմպիական կոմիտեների ասոցիացան / ԵՕԿ / գրեթե չորս ամսվա ինքնամեկուսացումից և սահմանափակումներից հետո աստիճանաբար վերադառնում է լիարժեք գործունեության։ Պաշտոնը ստանձնելուց հետո, առաջին անգամ, նստավայր է ժամանել նախագահ Նիլս Նյուգորը: Նա շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին համաճարակի ընթացքում կազմակերպության անխափան աշխատանքը ապահովելու համար: ԵՕԿ նախագահը նաև այցելել է Լոզանի ՄՕԿ –ի կենտրոնակայան: Նիլս Նյուգորը և ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը քննարկել են մայրցամաքում սպորտի զարգացման, եվրոպական ազգային օլիմպիական կոմիտեներին աջակցելու, մի շարք երկրներում համաճարակաբանական իրավիճակի բարելավման և միջազգային մրցումներ անցկացնելու մասին։ Հուլիսի 26- ին ԵՕԿ պատվիրակությունը կայցելի Լեհաստանի Կրակով և կհանդիպի եվրոպական երրորդ խաղերի կազմակերպիչների հետ: Վերսկսվել են 15 –րդ եվրոպական երիտասարդական օլիմպիական ձմեռային փառատոնի կազմակերպման աշխատանքները։ Այն պետք է անցկացվի փետրվարի 6-13-ը Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում: Ակնկալվում է, որ փառատոնը առաջին օլիմպիական իրադարձությունը կլինի համաճարակի ավարտից հետո:

Նմանատիպ նյութեր