211652_close_icon
views-count2252 դիտում article-date 18:24 20-07-2020

Հայտնի են շախմատի մեր հավաքականի կազմերը՝ օլիմպիադայի մրցաշարում

Շախմատը միակ մարզաձևն է, որ ակտիվորեն զարգանում է հեռավար ռեժիմով։ Մարզաձևի պատմության մեջ առաջին անգամ ՖԻԴԵ –ն կանանց և տղամարդկանց համաշխարհային առցանց օլիմպիադա կանցկացնի։ Այն կմեկնարկի հուլիսի 22 –ին և կավարտվի օգոստոսի 30 –ին։ Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակել է մեր երկրի թիմերի կազմերը։ [b]Տղամարդկանց հավաքականում են[/b] Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են՝ Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչ՝ Արշակ Պետրոսյան: [b]Կանայք՝ [/b]Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան։ Մինչև 20 տարեկաններ ՝ Հայկ Մարտիրոսյան, Աննա Սարգսյան, պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:

Նմանատիպ նյութեր