հիմնական կայք
Լրահոս

Աֆղանստանում 2 ռումբ է պայթել. կան զոհեր

Աֆղանստանում 2 ռումբ է պայթել. կան զոհեր Աֆղանստանի ճանապարհների վրա տեղակայված 2 ռումբերի պայթյունի հետևանքով 5 իրավապահ է մահացել, ևս 4-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է tolonews.com կայքը:


Պայթյուններից մեկը տեղի է ունեցել Պակտիկա նահանգի Սուրոբի շրջանում` կիրակի առավոտյան: Դեպքի հետևանքով մահացել է տեղի ոստիկանության ղեկավարն ու նրա 3 ծառայակիցներ:

Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի հարավային Զաբուլ նահանգի Շախր է Սաֆա շրջանում: Պայթյունի հետևանքով մահացել է տեղի ոստիկանության ղեկավարը, նրա 4 աշխատակիցները վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են հիվանդանոց:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք