211652_close_icon
views-count4169 դիտում article-date 21:21 17-07-2020

Ադրբեջանը պատասխանատվություն է կրում հետևանքների համար. Հարավկորեական լրատվամիջոցի անդրադարձը

Հարավկորեական Seoul City լրատվամիջոցի ուշադրությունից չեն վրիպել հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունները, լրատվամիջոցը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները` մեջբերելով պաշտոնական հայտարարությունները, որոնցում ընդգծվում է` Ադրբեջանի քաղաքական-ռազմական ղեկավարությունը պատասխանատվություն է կրում այս սադրիչ գործողությունների հետևանքների համար: [url=https://armenpress.am/arm/news/1022209.html]«Արմենպրեսի»[/url] փոխնացմամբ՝ լրատվամիջոցը հիշեցրել է, որ ՀՀ-ն խստագույնս դատապարտել է հուլիսի 12-ի կեսօրվանից սկսած ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ, որն ուղեկցվել է հայկական դիրքեր ներթափանցելու փորձերով ՝ օգտագործելով հրետանի: Հայկական կողմի համաչափ գործողությունների արդյունքում այս սադրիչ գործողությունները արդյունավետորեն ճնշվել են: «Նույնիսկ մի քանի զոհից հետո, ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիան հայ-ադրբեջանական սահմանին` միտումնավոր թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, բնակչությունը՝ ընդլայնելով էսկալացիայի աշխարհագրությունը»,-գրել է Seoul City-ն: Լրատվամիջոցը նաև թվարկել է Տավուշի մարզի բոլոր այն բնակավայրերը՝ Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար և Այգեպար, ինչպես նաև Բերդ քաղաքը, որոնք Ադրբեջանը միտումնավոր թիրախավորում է, շեշտել, որ դա միջազգային մարդասիրական իրավունքի բացահայտ խախտում է: Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի նման գործողությունները և ձեռնարկի անհրաժեշտ քայլեր ՝ կանխելու հետագա էսկալացիան, որի համար նա կրում է ողջ պատասխանատվությունը: Ադրբեջանը դիմում է ուժի, էսկալացիայի այն դեպքում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ կոչ էին արել զերծ մնալ սադրիչ գործողություններից, պահպանել հրադարարը: «Ադրբեջանի քաղաքական-ռազմական ղեկավարությունը պատասխանատվություն է կրում այդ սպառնալիքների արդյունքում ձեռնարկված սադրիչ գործողությունների հետևանքների համար»,-գրված է հոդվածում: Լրատվամիջոցը հիշեցրել է, որ այս համատեքստում Հայաստանը նաև խստագույնս դատապարտել է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը, որով թուրքական կողմը ոչ միայն հայտնել է իր անվերապահ աջակցությունը Ադրբեջանին` արդարացնելով Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը հայերի նկատմամբ, այլ նաև տարածել է չափազանց կեղծ և ապակողմնորոշող տեղեկատվություն: Թուրքիայի կողմից այս սադրիչ վերաբերմունքը և Հայաստանի հասցեին անհիմն մեղադրանքները վկայում են այն մասին, որ այս երկիրը ոչ թե հանդես է գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ որպես կողմ՝ ներգրավված Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: Այսպիսով եզրահանգել՝ այս փաստը նույնիսկ ավելի քան անհնար է դարձնում այն, որ Թուրքիան պետք է որևէ դերակատարություն ունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերում, միջազգային և մասնավորապես ԵԱՀԿ շրջանակներում:

Նմանատիպ նյութեր