211652_close_icon
views-count2862 դիտում article-date 17:59 17-07-2020

Վրաստանն օգոստոսի 2-ից Մյունխեն-Թբիլիսի չվերթով կվերականգնի կանոնավոր չվերթները

Գերմանական Lufthansa ավիաընկերությունն օգոստոսի 2-ից Մյունխեն-Թբիլիսի չվերթով կվերականգնի կանոնավոր չվերթները դեպի Վրաստան: Այս մասին տեղեկացնում է [url=https://netgazeti.ge/news/468331/?fbclid=IwAR2WDhu_2yE7JUmFMn3lhhrEdYh712jYeK-OdiyydENOq-NSsnVrGsNcFyk]Netgazeti.ge[/url] կայքը` հղում տալով Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությանը: Գործակալության տեղեկություններով` Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության, քաղավիացիայի գործակալության և Lufthansa-ի միջև չվերթների վերսկսման վերաբերյալ տեխնիկական բանակցություններն ավարտվել են: Թռիչքները կատարվելու են շաբաթական երկու անգամ. Թբիլիսի-Մյունխեն թռիչքներն իրականացվելու են երկուշաբթի և ուրբաթ օրերին, Մյունխեն-Թբիլիսի թռիչքները` հինգշաբթի և կիրակի:

Նմանատիպ նյութեր