հիմնական կայք
Լրահոս

Ադրբեջանական հեռախոսային ահաբեկումը. ոնց պայքարել. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանական հեռախոսային ահաբեկումը. ոնց պայքարել. Սամվել Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այ հիմա տեսնում ենք, թե ինչու էին պետք անձնական տվյալների արտահոսքները․ ադրբեջանցիք թիրախավորում են մարդկանց հենց էդ բազաներով հեռախոսների միջոցով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով նաեւ տեսանյութ է տարածել, որտեղ խորհուրդներ է տալիս, թե ինչպես պայքարել ադրբեջանցիների հեռախոսային ահաբեկչության դեմ:


«Ադրբեջանցիներն արդեն երրորդ օրն է, որ սկսել են հեռախոսների վրա աշխատել:

Շատերը գիշերը ստացել են իբր ՊՆ-ի անունից՝ հաղորդագրություններ կորուստների մասին եւ այլն: Սա ընդհանուր մի մեծ գործողության մաս է: Մոտավորապես 2 օր առաջ ես սկսեցի բռնացնել այս տիպի հարձակումներ Մարդկանց սկսում են անհանգստացնել մեսենջերներով: Երբ անհատապես մարդուն գրում են, մարդն սկսում է նեղվել:

Ինչ են անում, նախ գրում են հայհոյանքներ, երկրորդը զանգում են, եւկու դեպքում՝ էլ հեշտությամբ բլոկում եք: Երրորդը, ձեզ մտցնում են խմբերի մեջ եւ այնտեղ են սկսում ճնշել: Վատն այն է, որ գիշերը սկսում են զանգել հեռախոսին: Էստեղ խորհուրդը մեկն է՝ ձայնն անջատեք քնելիս:

Հիմա իրենք ունեն հայաստանցիների մեծ քանակի անձանց անուն, ազգանուն, ծննդյան թիվ եւ հեռախոսի համար»,-նշել է նա:

Առավել մանրամասնր տեսանյութում։

Տեսանյութ





© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք