211652_close_icon
views-count6974 դիտում article-date 22:54 16-07-2020

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորումն էական նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար. Ճապոնիայի ԱԳՆ մամուլի քարտուղար

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով առճակատման վերաբերյալ Ճապոնիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օտակա Մասատոն հայտարարություն է տարածել։ Նա մասնավորապես նշել է․ «1.Ճապոնիան իր մտահոգությունն է հայտնում վերջերս հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով զինված առճակատման և դրա հետևանքով մարդկային կորուստների կապակցությամբ։ Ճապոնիան կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և առավելագույն զսպվածություն ցուցաբերել։ 2.Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերջնական կարգավորումն էական նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար: 3.Ճապոնիան իր լիարժեք աջակցությունն է հայտնում երկու երկների միջև հակամարտության հանգուցալուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և ակնկալում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորում»։

Նմանատիպ նյութեր