211652_close_icon
views-count75307 դիտում article-date 19:14 15-07-2020

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով՝ Էրեբունու ոստիկանապետը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել այլ պաշտոնի

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, հուլիսի 15-ին ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել, որոնցով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Ոստիկանությունում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ Խորեն Բարխոյանն ազատվել է Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից և Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպեր գծով տեղակալ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Հարությունյանը նշանակվել է Ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ով օրեր առաջ Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել էր Ոստիկանության Թումանյանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Վահե Մուշեղյանը նշանակվել է Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի օպեր գծով տեղակալ։

Նմանատիպ նյութեր