211652_close_icon
views-count11048 դիտում article-date 12:45 15-07-2020

Գնդապետ Արտակ Տոնոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով գնդապետ Արտակ Տոնոյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Արտաշի ՏՈՆՈՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,-ասված է նախագահի հրամանագրում։

Նմանատիպ նյութեր