211652_close_icon
views-count176951 դիտում article-date 23:44 14-07-2020

Արտակարգ դեպք Երևանում․ Բանգլադեշում հայտնի Սիրահարների այգում հնչել են կրակոցներ․ ժամանել են Երևանի փոխոստիկանապետը, քրեականի պետը, տարածքի ոստիկանապետն ու դատախազը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, հուլիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավ-արևմտյան Բ2 թաղամասում թիվ 190 դպրոցի հարևանությամբ գտնվող Սիրահարների այգում կրակոցների ձայներ են լսվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Այս պահին տեղում աշխատում են Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ինչպես նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները։ Քրեական հետախուզության և Համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են ահազանգի իսկությունը, ինչպես նաև՝ կան ականատեսներ վկաներ։ Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ կրակոցներն արձակվել են գազային ատրճանակից։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը։ Ժամանել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազը։ Լուանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր