211652_close_icon
views-count3761 դիտում article-date 23:56 14-07-2020

Կիպրոսի խորհրդարանի նախագահն իր սատարումն է հայտնել հայ ժողովրդին

Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը հայտնել է, որ անհանգստացած են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումներով: Այս մասին խորհրդարանի նախագահը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում: «Անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զարգացումներով և նոր բախումներով: Մենք սատարում ենք հայ ժողովրդին և հուսով ենք, որ կոնֆլիկտը կկարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով»,- գրել է Սիլուրիսը:

Նմանատիպ նյութեր