211652_close_icon
views-count78036 դիտում article-date 22:16 14-07-2020

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ ГАЗ-53-ը սարամիջյան ճանապարհին մի քանի պտույտ գլորվել է․ կա 1 զոհ, 1 վիրավոր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հուլիսի 14-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ГАЗ-53 մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքից դեպի Կարմիրգյուղ տանող ավտոճանապարհին, սարամիջյան հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ շրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գավառ քաղաքի բնակիչ 30-ամյա Արման Խաչիկյանը տեղում մահացել է, իսկ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։ Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր