211652_close_icon
views-count2914 դիտում article-date 22:15 14-07-2020

«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը իր զորակցությունն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին

«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբը իր զորակցությունն է հայտնել մահացած զինծառայողների՝ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանի և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: «Լեռնային Արցախ» ՖԱ կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», իր ֆեյսբուքյան էջում գրել է ակումբը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր