211652_close_icon
views-count4293 դիտում article-date 18:20 14-07-2020

Ոստիկանությունը գործ է հարուցել Ռոնալդուի 10-ամյա տղայի հանդեպ

Ոստիկանությունը գործ է հարուցել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի 10-ամյա տղայի հանդեպ: Կրիշտիանու-կրտսերը ինքնուրույն հիդրոցիկլ է վարել, իսկ նրա հորաքույր Էլման դա նկարահանել և ինստագրամում է տեղադրել: Երկուշաբթի օրը տեսանյութը ջնջել էին, սակայն մինչ այդ այն հրապարակել էին և Ռոնալդուն, և նրա մայրը՝ Դոլորեսը: Տեսանյութը նկարահանվել է Մադեյրայի հարավում՝ շաբաթ օրը, երբ Ռոնալդուի որդին հանգստանում էր ազգականների հետ: Ոստիկանության ներկայացուցիչը հաստատել է, որ այդ դրվագի փաստով հետաքննություն է սկսվել: Հիդրոցիկլ վարելու համար անհրաժեշտ է հատուկ վկայական: Բացի այդ, հիդրոցիկլ կարող են վարել միայն չափահասները: Պորտուգալական օրենսդրությամբ, նման խախտման համար ֆիզիկական անձանց դեպքում նախատեսված է տուգանք՝ 268-ից մինչև 2688 ֆունտ: Մի խումբ մարդկանց կամ իրավաբանական անձանց դեպքում պատիժը կարող է հասնել մինչև 10750 ֆունտ տուգանք:

Նմանատիպ նյութեր