3675 դիտում
18:08 14-07-2020
Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի և Վրաստանի վերաբերյալ իր «մեծ ծրագրերի» մասին
Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքը «մեծ ծրագրեր» ունի, որոնք վերաբերում են թե՛ Ուկրաինային, թե՛ Վրաստանին:
«Ես մեծ ծրագրեր ունեմ և՛ Ուկրաինայի, և՛ Վրաստանի մասով: Ես մեծ վերափոխման կողմնակից եմ: Ես չեմ հավատում կեսքայլերին և չեմ հավատում գործընթացներին, ես հավատում եմ միայն գործընթացների արդյունքին»,-գրել է Սաակաշվիլին Ֆեյսբուքի իր [url=https://www.facebook.com/SaakashviliMikheil/photos/a.267904939906561/3428230693873954/?type=3&theater]էջում[/url]:
Նա տեղեկացրել է նաև, որ աշնանը պատրաստվում է Վրաստանում «վճռական առաջխաղացման»:
«Մենք վերջ կդնենք իմ հայրենիքի` Վրաստանի ստորացմանն ու իմ ժողովրդի ոչնչացմանն օլիգարխ Իվանիշվիլիի կողմից և վրացական պետականությունը կվերադարձնենք զարգացման արագ ուղու վրա, եթե անգամ անձամբ ես դրա համար շատ բարձր գին վճարեմ: Այո, ես մարտնչում եմ և՛ Ուկրաինայում, և՛ Վրաստանում: Այո, ես ոչ մի երկրում չեմ հավակնում բարձր պաշտոնների, բայց հաստատ գիտեմ, որ ես տարածաշրջանային առաջնորդ եմ և շատերի համար կապված եմ բարելավումների և բարեփոխումների հույսի հետ, և այդ մարդկանց ես հուսախաբ չեմ անի»,-ավելացրել է Սաակաշվիլին:
Նա նաև տեղեկացրել է, որ այս շաբաթ ավարտում է ուկրաինական դատական բարեփոխումների հայեցակարգը և նախատեսում է իր առաջարկությունները ներկայացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, ազգային բարեփոխումների խորհրդին և հասարակությանը:
Նմանատիպ նյութեր
10826 դիտում
19:07 19-11-2017
Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ դառնալու պատրաստակամության մասին
3752 դիտում
14:34 27-07-2017
Սաակաշվիլին հայտարարել է, որ կպայքարի Ուկրաինայի իր քաղաքացիությունը վերադարձնելու համար
8606 դիտում
13:14 26-07-2021
«Կա 2 սցենար». Սաակաշվիլին պատմել է «Ուկրաինա ներխուժելու Պուտինի ծրագրերի մասին»
Այս բաժնից
352 դիտում
19:50 27-03-2024
ԱՄՆ-ն բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ՝ Ուկրաինայի համար պայթուցիկ նյութեր գնելու շուրջ
415 դիտում
19:38 27-03-2024
Ֆրանսիան Հաիթիից հետ է կանչել իր ավելի քան 170 քաղաքացիներին
397 դիտում
18:00 27-03-2024
Թուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը