211652_close_icon
views-count34502 դիտում article-date 15:59 14-07-2020

Զինված ավազակային հարձակում Երևանում. փորձել են թալանել «Գրանդ Տոբակո»-ն. աշխատակցուհու դիմադրելու արդյունքում ճիվաղը դիմել է փախուստի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 14-ին, դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում գլխարկով քողարկված ու դանակով զինված մի քաղաքացի մտել է Բագրատունյաց 26 հասցեում գործող «Գրանդ Տոբակո» խանութ-սրահ և աշխատակցուհուց պահանջել գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակցուհին դիմադրել է ճիվաղին, ով, տեսնելով, որ անհնար է գումար ստանալ, հանցագործությոնն ավարտին չհասցնելով՝ դիմել է փախուստի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռ. Վարդանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր