211652_close_icon
views-count2704 դիտում article-date 14:59 14-07-2020

Շաշկու Հայաստանի ազգային հավաքականը նշանակալի հաջողության հասավ միջազգային շաշկու առցանց ազգերի գավաթի 1-ին խաղարկությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Շաշկու միջազգային ֆեդերացիան`FMJD(ՖՄՋԴ)-ն հունիսի 21-ից օգոստոսի 23-ը առաջին անգամ lidraughts.org հարթակում կազմակերպել է միջազգային շաշկու առցանց Ազգերի գավաթ անվանումով մրցաշարը: Ստուգատեսին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականն իր մարտական կազմով, 4 հիմնական խաղացողներ և 4 պահեստային: Խաղարկությունում հանդես են գալիս 29 երկրների հավաքականներ: Մասնակից թիմերի մարզիկներից 21-ը միջազգային գրոսմաստերներ են, 22-ը միջազգային վարպետներ, իսկ 37-ը ՖՄՋԴ-ի վարպետներ: Ուրախալի է,որ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որ մասնակցում է Ազգերի գավաթի խաղարկությանը, հարևան երկրներից Վրաստան, Թուրքիա, Ադրբեջան և այլ երկրներ, չեն մասնակցում այս կարևոր մրցույթին: Իսկ Հայաստանի շաշկու ֆեդերացիայի ջանքերով մեր ընտրանին մասնակցում է իր ուժեղագույն կազմով և հայտավորել է 8 շաշկիստներ, որոնցից 5-ը սպորտի վարպետներ էն: Իսկ թիմի մարզիչն է Հայաստանի շաշկու ֆեդերացիայի նախագահ՝ Ալբերտ Պողոսյանը: Պետք է նշել նաև , որ շաշկին Հայաստանում չունի պետական աջակցություն և Հայաստանի շաշկու ֆեդերացիան չի ֆինանսավորվում չնայած այն հանգամանքին որ, 2019 թ-ին պատանիներն և աղջիկներն երկու՝ բրոնզ և արծաթ մեդալներ են նվաճել աշխարհի առաջնություններում: Հայաստանի հավաքականի կազմը այսպիսին է՝ 1.Նշան Ալավերդյան, ս.վ 2.Տիգրան Հարությունյան ,վ.թ 3.Սամվել Ազիբեկյան,վ.թ 4.Արտակ Հակոբյան, ս.վ. 5.Դավիթ Պողոսյան ,ս.վ. 6.Խաչատուր Հակոբյան ,ս.վ, 7.Ռաֆայել Օրդյան, ս.վ 8.Արամ Կնյազյան, վ.թ Այս մրցաշարի որակավորման փուլում Հայաստանի ազգային ընտրանին փայլուն խաղ ցուցադրեց և զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը իրավունք նվաճել խաղալու փլեյ-օֆֆ-ում: 1-7-րդ տուրերի հանդիպումներում Հայաստանի հավաքականը այսպիսի արդյունքներ է գրանցել՝ 1-ին տուր՝ ՀԱՅԱՍՏԱՆ - ԻՍՐԱՅԵԼ՝ 4:4, 2-րդ տուր՝ ՀԱՅԱՍՏԱՆ –ԼԱՏՎԻԱ՝1:7, 3-րդ տուր՝ ՀԱՅԱՍՏԱՆ – ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՎԻԱՆԱ՝8:0, 4-րդ տուր՝ ՀԱՅԱՍՏԱՆ – ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ՝3:5, 5-րդ տուր՝ ՀԱՅԱՍՏԱՆ – ԻՏԱԼԻԱ՝5:3, 6-րդ տուր ՝ ՀԱՅԱՍՏԱՆ – ԼԵՀԱՍՏԱՆ՝5:3, 7-րդ տուր՝ ՀԱՅԱՍՏԱՆ – ԿՈՒԲԱ՝7:1: Մրցաշարի որակավորման փուլը տեղի է ունեցել 7 տուրով , որից հետո 14 ուժեղագույն թիմեր 1/8 եզրափակչում կպայքարեն հաղթողին որոշելու համար: Հայտնի է 1/8 եզրափակիչում Հայաստանի հավաքականի մրցակիցը:Դա Սուրինամի ընտրանին է: Հուլիսի 18-ին տեղի կունենա Հայաստան - Սուրինամ մրցավեճը: Եզրափակիչ 7-րդ տուրում Հայաստանի ընտրանու փայլուն հաղթանակից հետո 29 հավաքականների հաշվարկում մեր ընտրանին գրավեց պատվավոր 7-րդ հորիզոնականը իրենից առաջ թողնելով միայն աշխարհի լավագույն 6 թիմերին՝ 1.Ռուսաստան, 2.Ուկրաինա,3.Չինաստան,4.Բելառուս, 5.Հոլանդիա, 6.Լատվիա: 1-6րդ տեղերը գրաված թիմերում խաղում են գրոսմաստերներ, ովքեր այժմ համաշխարհային դասակարգման վ աղյուսակում տեղ են զբաղեցնում թոփ տասնակում,աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, և այլ տիտղոսակիր մարզիկներ են : Այս կարևոր մրցաշարի որակորման փուլից հետգա պայքարից դուրս մնացին և չկարողացան հայտնվել լավագույն 14 թիմերի շարքում շատ հայտնի հավաքականներ, որոնց կազմերում ելույթ էին ունենում մեծ թվով գրոսմաստերներ:Դրանց թվում են Մոնղոլիայի, Իտալիայի, Ֆրանսիայի ,Իսրայելի ընտրանիները ... Փլեյ-օֆֆում Սուրինամի հավաքականին հաղթելու դեպքում մեր ընտրանին կմտնի 1/4 եզրափակիչ , որտեղ կմրցի Ուկրաինաի հավաքականի հետ: Նշենք նաև , որ անհատական միավորներով 213 մարզիկներից լավագույն տասնաակում հայտվեց Նշան Ալավերդյանը , 7 հանդիպումներում վաստակելով 10 միավոր՝ 3 հաղթանակ , 4 ոչ-ոքի, 1-ին խաղատախտակում ընդհանուր հաշվարկում այժմ կիսում է 2-3րդ տեղերը չինացի միջազգային գրոսմաստեր, աշխարհի փոխչեմպիոն, 16-ամյա Յիմին Պանի հետ , իսկ Տիգրան Հարությունյանը և Սամվել Ազիբեկյանը 9-ական միավորով 17-18-րդ տեղերը բաժանեցին ցույց տված բարձր հավասար արդյունքներով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր