211652_close_icon
views-count63063 դիտում article-date 13:44 14-07-2020

Ոչնչացվել է ադրբեջանական բանակի գլխավոր բաշիբոզուկներից գեներալ-մայոր

Ոչնչացվել է ադրբեջանական բանակի գլխավոր բաշիբոզուկներից գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը։ Հայկական զինված ուժերի հետ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել են ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը եւ ադրբեջանական բանակի գնդապետ Իլգար Միրզաեւը: Այս մասին Թովուզում մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Վելիեւը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Այսօր առավոտյան մարտում զոհվել են Ադրբեջանի բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը եւ գնդապետ Իլգար Միրզաեւը»,- ասել է նա: Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, Իլգար Միրզաեւը՝ նույն կորպուսի հրետանու պետը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր