211652_close_icon
views-count11793 դիտում article-date 13:25 14-07-2020

Ադրբեջանը ցանկանում է հրահրել ներքաղաքական բախումներ, տանել հյուծման. Սեյրան Օհանյան. «Ա1+»

«[url=https://a1plus.am/hy/article/373857?fbclid=IwAR07wbiG45DjaJMSE2LEMy-IcVyxd-cj4DvkmHy4JLUlFw6xDQXbq3Zikf4]Ա1+[/url]»-ի հարցերին պատասխանում է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ [b]- Պարոն Օհանյան, ձեր տպավորությամբ ինչո ՞ւ Ադրբեջանը հիմա հարձակվեց ՀՀ սահմանից՝ Տավուշի մարզի Մովսես գյուղի ուղղությամբ: [/b] - Նախ մենք պետք է հղում կատարենք ՊՆ տված տեղեկատվությանը, որ Ադրբեջանի կողմից կա սանձազերծում, և մեր ԶՈՒ ստորաբաժանումները արժանի պատասխան են տվել: Կարծում եմ, վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարությունը` նախագահը, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը, տարբեր խորհրդականներ, նախկին արտգործնախարարներ մեսիջ են ուղարկում, որ բանակցային գործընթացում որևիցե հաջողություն չունեն: Այսօր նույն իրավիճակն է, ինչպես 2016թ. էր, և օգտվելով դրանից` նրանք ամեն անգամ որևէ սադրանք են կազմակերպում, որ խնդրին հրավիրեն միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը: Երկրորդը` երկար ժամանակ է, նրանք խոսում են խաղաղության նախապատրաստման մասին: Ասեմ, որ Արցախյան ազատամարտի պատերազմական ժամանակահատվածի յուրաքանչյուր փուլում`1990-ական թվականներին, 1992թ., 1993թ. 2-րդ փուլում, 1994թ. սկզբում, այնուհետև ետպատերազմյան ժամանակահատվածում իրենք խաղաղության նախապատրաստման քողի ներքո միշտ սադրանք են հրահրել: Հերթական անգամ պարտություն կրել և նորից խնդրել են, թե գնանք խաղաղության, հետո նորից պատրաստվել են ու նորից հարձակվողական գործողություններ իրականացրել: Եթե հիշում եք, վերջին ժամանակներում նրանք նորից խաղաղության մասին էին խոսում: Մեզ համար խաղաղության նախապատրաստվելը միշտ պատերազմին պատրաստ լինելն է: Այն է, ինչ ունի մեր պետությունն տվյալ իրավիճակում, ինչին պատրաստ են այսօր մեր և Արցախի զինված ուժերը: Եվ երրորդը, իհարկե, ներքաղաքական խնդիրներ կան` այսօր Ադրբեջանում կան բավականին լուրջ տնտեսական, ջրի, նավթի գնի անկման խնդիրներ, որոնք ներքին դժգոհություններ են առաջացնում: Այդ դժգոհություններից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար նրանք նման սադրանքներ են կազմակերպում: [b]- Իսկ հնարավո՞ր է, հարձակման պատճառներից մեկն էլ ՀՀ Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը լինի, որի նախագիծն անցած շաբաթ հրապարակվեց: Այնտեղ Արցախի ինքնորաշման, միջազգայնորեն Հայոց ցեղասպանության ճանաչման ու դրա հետևանքների, ինչպես նաև Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ դրույթներ կային: [/b] - Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը դեռ հաստատված չէ, և այնպես չէ, որ Հայոց ցեղասպանության, Արցախյան հակամարտության հարցերը հին ռազմավարության մեջ չեն եղել: Հին ռազմավարության մեջ հստակ նշված է, որ ՀՀ-ն Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է: Դրանից ավելի ի՞նչ կարելի է գրել: Միգուցե նրանք ինչ-որ կերպ փորձում են ազդել նաև մեր ներքաղաքական գործընթացների վրա: [b]- Որ ի՞նչ անեն: [/b] - Ազդեն մեր քաղաքականության վրա, հրահրեն ներքաղաքական բախումներ, տանեն հյուծման: Եվ իհարկե, երբ խոսք է գնում Թուրքիայի` խառնված լինելու մասին, միանշանակ թուրք-ադրբեջանական տանդեմն այս ժամանակահատվածի համար բավականին վտանգավոր է: Եվ Թուրքիան միշտ դերակատարություն ունենալու ցանկություն է ունեցել տարածաշրջանում, հատկապես արցախյան հարցում: Եվա այդ երկու երկրների միջև գոյություն ունի ռազմավարական համաձայնագիր, որի շրջանակներում նրանք նաև անվտանգային խնդիրներ են քննարկում: Մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր [url=https://a1plus.am/hy/article/373857?fbclid=IwAR07wbiG45DjaJMSE2LEMy-IcVyxd-cj4DvkmHy4JLUlFw6xDQXbq3Zikf4]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր