211652_close_icon
views-count3073 դիտում article-date 21:46 13-07-2020

ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանի հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ

Հուլիսի 13-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի իր գործընկերոջ` Դավիդ Զալկալիանիի հետ։ Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ ԱԳ նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում իրավիճակի լարվածությունը։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ու անվտանգության խաթարմանն ուղղված Ադրբեջանի կողմից գործողությունների անթույլատրելիությունը։

Նմանատիպ նյութեր