211652_close_icon
views-count9391 դիտում article-date 20:35 13-07-2020

Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակել է Արմեն Աֆանդյանին

Առաջնորդվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Ալբերտի Աֆանդյանի թեկնածությունը, որն ընդունվել է կոլեգիայի անդամների կողմից: ՀՀ գլխավոր դատախազի 13.07.2020թ. հրամանով Արմեն Աֆանդյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Կոլեգիայի նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից իր անձնական դիմումի հիման վրա ազատված Արմեն Հարությունյանին՝ համակարգում ունեցած ներդրման, կատարած բարեխիղճ, արդյունավետ մեծ ծավալի աշխատանքի համար: Գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ նա այլ կարգավիճակով կշարունակի իր հարուստ փորձը, գիտելիքներն ու կազմակերպչական ունակությունները ծառայեցնել դատախազական համակարգին և իր նպաստը բերել երկրում օրինականության և իրավակարգի ամրապնդման հայրենանվեր գործին:

Նմանատիպ նյութեր