211652_close_icon
views-count2481 դիտում article-date 18:56 13-07-2020

Իրանի խորհրդարանի պատգամավորը մահացել է կորոնավիրուսի հետևանքով

Իրանի խորհրդարանի պատգամավոր Իսա Ջաֆարին մահացել է կորոնավիրուսի հետևանքով, հայտնել է Իրանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը: Փետրվարյան ընտրությունների արդյունքներով ժողովրդական ներկայացուցիչ ընտրված Ջաֆարին իր պարտականությունների կատարումը ստանձնել էր բոլորովին վերջերս՝ մայիսի վերջից, երբ 11-րդ գումարման խորհրդարանը պաշտոնապես սկսեց իր աշխատանքը: Ջաֆարին խորհրդարանի կազմում պլանավորման և բյուջեի կոմիտեի անդամ էր: Նա նախկինում էլ ուներ օրինաստեղծ գործունեության փորձ՝ 8-րդ գումարման խորհրդարանում (2008-2012 թվականներ), փոխանցում է [url=https://ria.ru/20200713/1574279439.html]ria.ru[/url]-ն:

Նմանատիպ նյութեր