1577 դիտում
12:53 13-07-2020
Սարուխանում մեկնարկում է ոռոգման ցանցի կապիտալ նորոգման առաջին փուլը
Գեղարքունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակնեում մեկնարկում է ոռոգման ներքին ցանցի կապիտալ նորոգման առաջին փուլը:
Սարուխանի ոռոգման ներքին ցանցի կապիտալ նորոգման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 66 միլիոն դրամ: Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով, որից առաջինը՝ այս տարվա ընթացքում:
Առաջին փուլի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 17 միլիոն դրամ, որի
70 տոկոսը կամ 11 միլիոն 900 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը,
30 տոկոսը կամ 5 միլիոն 100 հազար դրամը՝ Սարուխանի համայնքապետարանը:
Ծրագրով նախպատեսվում է ոռոգման ներքին ցանցի կապիտալ նորոգում Հենրիկ Աբրահամյան եւ Մանվել Խոստեղյան փողոցներում: Ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է 1800 մետր, որից 500 մետրը կհիմնանորոգվի այս տարվա ընթացքում: Այն միաժամանակ ծառայելու է որպես հեղեղատար ու ջրահեռացման համակարգ՝ ճանապարհները քայքայումից պաշտպանելու համար:
Ցանցը նորոգվելու է երկաթյա կիսախողովակներով, ինչի արդյունքում նվազագույնի կհասնի ոռոգման ջրի կորուստները: Ծրագրի երկրորդ փուլը կավարտվի եկող տարվա ընթացքում: Ծրագրից կօգտվի համայնքի շուրջ 300 տնտեսություն»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
556 դիտում
21:11 10-11-2022
Կապիտալ նորոգման է ենթարկվում Գավառի համայնքապետարանի շենքը
4158 դիտում
19:34 05-12-2021
Սարուխանում 2 քվեաթերթիկ է անհետացել. Միք Նահապետյան. News.am
2216 դիտում
22:16 29-05-2022
Սարուխանում բացվեց հայ ժողովրդի արժանավոր զավակ Հայկազ Խաչատրյանի հիշատակին նվիրված հուշատախտակ. Սերգո Երիցյան
Այս բաժնից
286 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
694 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
289 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին