211652_close_icon
views-count6115 դիտում article-date 23:56 12-07-2020

Փրկարարները դադարեցրել են Ներքին Խնձորեսկի բնակչի որոնողական աշխատանքները

Հուլիսի 12-ին, ժամը 11:00-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (5 փրկարար-ծառայող)։ Ժամը 18:15-ին դադարեցվել են կորած քաղաքացու որոնողական աշխատանքները․ քաղաքացին չի հայտնաբերվել։ Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին, ժամը 01:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ներքին Խնձորեսկ գյուղի թիվ 7 փողոցի տներից մեկի բնակիչ Նարեկ Ս․-ն (ծնված 1990 թ․) գնացել է Գորայք գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցներ։ Ոստիկանության հորդորով փրկարարները դադարեցրել են քաղաքացու որոնումը։ Ժամը 17։06-ին քաղաքացու որոնողական աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 20:20-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են: Հուլիսի 10-ին, ժամը 09։30-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 6 փրկարար։ Ժամը 19։47-ին դադարեցվել են կորած քաղաքացու որոնողական աշխատանքները․ քաղաքացին չի հայտնաբերվել։ Հուլիսի 11-ին, ժամը 11։30-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (5 փրկարար-ծառայող)։ Ժամը 17։10-ին դադարեցվել են կորած քաղաքացու որոնողական աշխատանքները․ քաղաքացին չի հայտնաբերվել։

Նմանատիպ նյութեր