211652_close_icon
views-count31781 դիտում article-date 21:37 12-07-2020

Հրապարակվել են ՀՀ ԶՈՒ կողմից խոցված ադրբեջանական «ՈՒԱԶ»-ի լուսանկարները

Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել: [url=https://www.banak.info/2020/07/Hh-zuery-xocel-en-haykakan-dirqeri-uxxutyamb.html]Banak.info[/url] մասնագիտացված կայքի ձեռքի տակ են հայտնվել, հայկական դիրքերի չհասած, ադրբեջանական կողմի խոցված մեքենայի լուսանկարները: Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը [url=https://zerkalo.az/podrazdeleniya-vooruzhennyh-sil-armenii-sovershili-provokatsiyu-na-tovuzskom-napravlenii-obe-storony-ponesli-poteri/]հայտնել է[/url], որ հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում 2 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել:

Նմանատիպ նյութեր