211652_close_icon
views-count3439 դիտում article-date 21:57 12-07-2020

Շենգավիթում հայտնաբերվել են կանգնած ուղեւորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ այսօր` հուլիսի 12-ին, վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ ՀՀ պարետի որոշումներով սահմանված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված լայնածավալ վերահսկողության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում՝ դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր: Հայտնաբերված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ: Ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր Տեսչական մարմնի մասնագետները շարունակել են ակտիվորեն իրականացնել կանխարգելիչ, բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր