89194 դիտում
18:01 12-07-2020
Ադրբեջանը հայտարարել է, որ Տավուշի սահմանի մոտ ունեցել է 2 զոհ և 5 վիրավոր
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը [url=https://zerkalo.az/podrazdeleniya-vooruzhennyh-sil-armenii-sovershili-provokatsiyu-na-tovuzskom-napravlenii-obe-storony-ponesli-poteri/]հայտնել է[/url], որ հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի մոտ տեղի ունեցած միջադեպի արդյունքում 2 ադրբեջանցի զինծառայող է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը [url=https://shamshyan.com/hy/article/2020/07/12/1159572/]հայտնել էր[/url], որ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:
«Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին ադրբեջանի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան»,- ասված էր հաղորդագրությունում:
Նմանատիպ նյութեր
16250 դիտում
12:55 03-09-2020
ՍԱՀՄԱՆԻ ԼՐԱԳՐՈՂԸ. ՆԱ ՄԻՇՏ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԻ ԹԵԺ ԿԵՏԵՐՈՒՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
418 դիտում
20:29 18-04-2024
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
397 դիտում
20:17 18-04-2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
376 դիտում
20:05 18-04-2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին