2264 դիտում
18:43 12-07-2020
Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը սիմվոլիկ քայլ է, որը Էրդողանը կատարեց. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ազգայնական Թուրքիայի հիմնական վեկտորն ուղղվում է դեպի Կովկաս ու Միջին Ասիա, այսինքը հիմնական խնդիրը Հայաստանի գոյությունն է, իսլամական վեկտորը՝ դեպի բոլոր կողմերը։
Իսլամական Թուրքիայի հոգևոր մրցակիցն արաբական Աշխարհն է, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, հոգևոր թիրախը՝ Իսրայելը, էքսպանսիայի տարածքը՝ Եվրոպան։ Գաղափարական պրոբլեմը՝ Ադրբեջանը, որին է մնում թյուրքիզմի դրոշը։
Ժամանակին Օսմանյան սուլթանությունը դարձավ խալիֆաթ, երբ գրավեց քրիստոնեության կենտրոնը՝ Կոստանդնապոլսը։ Արաբական աշխարհում կար լեգենդ, որ ով գրավի այն, կդառնա իսլամական աշխարհի առաջնորդը։
Պատահական չի, որ Կոստանդնապոլսի գրավման մասին "1453" թուրքական ֆիլմը սկսվում է Մուհամմադից, ով խոսում է Կոստանդնապոլսի գրավվման առաքելության մասին։ Հիմա իսլամական աշխարհի առաջնորդ դառնալու համար պետք է գրավել Իսլամի համար նշանակությամբ երրորդ, "գերության" մեջ մնացած սրբությունը՝ Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթը, ինչի համար Էրդողանը պարբերաբար դրա մասին է խոսում։
Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը սիմվոլիկ քայլ է, որը Էրդողանը կատարեց։ Վիճակը գցված է ու գուցե դա չարյաց փոքրագույնն է»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7747 դիտում
18:34 15-03-2014
Հունաստանին զայրացրել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի մտադրությունը
4837 դիտում
22:57 10-07-2020
ՌԴ-ում արձագանքել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին Թուրքիայի որոշմանը
4162 դիտում
20:38 24-07-2020
Կիպրոսում և Հունաստանի քաղաքներում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու կապակցությամբ սգո զանգեր են ղողանջել
Այս բաժնից
526 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
397 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից