211652_close_icon
views-count2406 դիտում article-date 14:27 12-07-2020

Սերբիայի և Կոսովոյի միջև վերսկսվում է երկխոսությունը

Եվրամիության հովանու ներքո հուլիսի 12-ին վերսկսվում է քաղաքական երկխոսությունը Սերբիայի և Կոսովոյի միջև: Այս մասին տեղեկացնում է [url=https://interfax.com.ua/news/general/674230.html]interfax.com.ua[/url] կայքը: Նշվում է, որ 2018 թվականից ի վեր առաջին բարձր մակարդակի երկխոսությունը Եվրամիության աջակցությամբ կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով: Այնուհետև հուլիսի 16-ին տեղի կունենա դեմ առ դեմ հանդիպում Բրյուսելում: Եվրոպական արտաքին քաղաքական գերատեսչությունում հստակեցրել են, որ կիրակի կայանալիք քննարկումները Բրյուսելից կանցկացնեն ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և ԵՄ Արևմտյան Բալկանների երկխոսության և այլ հարցերով հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը:

Նմանատիպ նյութեր