211652_close_icon
views-count7871 դիտում article-date 14:04 12-07-2020

Սկսվել է Վարդավառին նախորդող պահքի շաբաթը

Այսօրվանից սկսվել է Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին նախորդող շաբաթապահքը, որը Հայ Եկեղեցում կոչվում է Վարդավառի պահք: Պահքի վերջին շաբաթ օրը նավակատիք է: Տեղեկացնում է [url=https://www.qahana.am/am/holidays/2020-07-12/1]Qahana.am[/url]-ը։ Այս տարի Վարդավառը՝ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության [url=https://www.qahana.am/am/holidays/2020-07-19/1]տոնը[/url], նշվելու է հուլիսի 19-ին։ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:

Նմանատիպ նյութեր