211652_close_icon
views-count7238 դիտում article-date 13:44 12-07-2020

Հայաստանում սպասվում են անձրևներ և ուժեղ քամիներ

Սև ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հուլիսի 12-ին և 13-ին՝ հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ, ամպրոպների ժամանակ հնարավոր են ուժեղ քամիներ, պոռթկումները մինչև 25-30մ/վրկ։ Տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ ԱԻՆ-ը ազգաբնակչությանը խորհուրդ է տալիս ամպրոպի ժամանակ խուսափել բացօթյա տարածքներում գտնվելուց։ Հայաստանի տարածքում հուլիսի 12-ին և 14-17-ն առանձին շրջաններում, 13-ին շրջանների զգալի մասում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 25-30մ/վրկ արագություն: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: [img]https://st0.shamshyan.com/editor/010767400159454660559051.jpg[/img] Երևան քաղաքում հուլիսի 12-14-ի գիշերները և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ: Հուլիսի 15-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]https://st0.shamshyan.com/editor/0559838001594546621761747.jpg[/img]

Նմանատիպ նյութեր